ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում ապրող թոշակառու մի կին փորձել է ինքնասպան լինել:
83-ամյա կինը, որն ապրում է ամուսնու հետ, խոհանոցում ածելիով վնասել է դաստակները: Ամուսինը կնոջն այդ վիճակով տեսնելով` անմիջապես ահազանգել 1-03: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել «Շտապօգնության» մեքենայով Արմավիրի բուժկենտրոն տեղափոխված կնոջ կյանքը:
Մեր տեղեկություններով՝ այդ ծայրահեղ քայլի պատճառը կնոջ առողջական խնդիրներն են, որոնք առաջացել են ընկնելու հետևանքով: