Արտառոց դեպք Արագածոտնում. Հովհանավանքից գողացել են ամբողջ գումարն ու գանձանակը

Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի ճաղավանդակը և մտել եկեղեցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք եկեղեցուց գողություն է կատարվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին, որ մարտի 11–ին, ժամը 09:00-ի սահմանում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հովհանավանքից գողություն է կատարվել։

Խոշոր գողություն Հայաստանում. թալանել են պոլիկլինիկայի տնօրենի տունը

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի ճաղավանդակը ու մտել ներս եկեղեցի։

«Գողացել են եկեղեցու մոմավաճառի սեղանի դարակում եղած ամբողջ գումարն ու եկեղեցու գանձանակը»,–ասացին ոստիկանությունից։

Վնասի չափը պարզվում է։ Փաստի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստվում: