ԱԺ–ն աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման մասին վերջնական որոշում ընդունեց

Օրինագիծը քննարկվեց արագացված կարգով և ընդունվեց երկրորդ ընթերցմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծելու արգելքի մասին օրենքի փոփոխություններին, որոնք թույլ կտան Հայաստան բերել մինչև 2018թ–ի դեկտեմբերի 31–ը գնված ավտոմեքենաները։

Կանաչ լույս`ոչ բոլոր աջ ղեկով ավտոմեքենաների համար. Կառավարությունը խոստանում է խիստ լինել

«Կողմ» քվեարկեցին 97 պատգամավոր, «դեմ» և ձեռնպահ` 0։

Հիշեցնենք` 2018 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր տևած բանակցությունների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում քննարկվում էր աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու հարցը։

2018 թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ էր մտել աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը, և ներմուծողները նախարարության հետ քննարկում էին խնդրի լուծման տարբերակները։

Այդ ժամանակահատվածում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու մասնավոր ներմուծողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում։ Իսկ իրավիճակից ելք գտնելու հարցում հուսալքված ներկրողները, բառացիորեն շուրջ 800 ավտոմեքենա էին թողել հայ–վրացական սահմանին` արգելափակելով անցակետի աշխատանքը։

Մշակված փոխզիջման հիման վրա` աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թ.–ի դեկտեմբերի 30–ը, կարելի է Հայաստան բերել մինչև 2019 թ.–ի մայիսի 1–ը` առանց ղեկը փոխելու։