Ողբերգական ավտովթար Երասխ գյուղի մոտ. 57–ամյա վարորդը տեղում մահացել է

26–ամյա վիրավոր ուղևորին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 12-ին, ժամը 23։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Երասխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հայաստանի զորամասերից մեկում շարքային զինծառայող է մահացել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 68-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E 240» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1985 թ.) և «ՎԱԶ-2101» մակնիշերի (վարորդ՝ Մ. Պ., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz E 240» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Ա.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Պ. Սևակ գյուղի բուժկետ, այնուհետև՝ Արարատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: