«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին». Վրաստանի նախագահը գրառում է կատարել Հուշամատյանում

Սալոմե Զուրաբիշվիլին, Տիգրան Ավինյանի և Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Առաջին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի 5–րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդում գրառում է կատարել Հուշամատյանում։

«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին` հետ տեղի ունեցած ողբերգության համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում այդ ցավն ու հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածներին»,գրել է Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը մեկնարկեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելությամբ

Ի դեպ, հարևան Վրաստանն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ ՀՀ նախագահի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը  Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և  հարգանքի տուրք  մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի նախագահն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Ադրբեջանից։

«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին». Վրաստանի նախագահը գրառում է կատարել Հուշամատյանում

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից միակն էր, որը զանգվածային աջակցություն ստացավ հայ համայնքի կողմից։

Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել պատանի հասակում։ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է, թե ինչպես են նրանք մի օր պարել Փարիզում։