ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Մեծ քանակությամբ զենք–զինամթերք է հայտնաբերվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի տներից մեկում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով`Արմավիրի մարզի իրավապահները քիչ առաջ խուզարկել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի տներից մեկը։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք` ինքնաձիգներ, նռնակներ, պահունակներ, գնդացիր, նռնականետ, փամփուշտներ և այլն։