ՌԱԴԻՈ

«Իրականում».ԱՄՆ-ն իր քաղաքական ագրեսիվությունը ոչնչով չի փարատում. ֆինանսական շահ, և վե՛րջ

Իրականում այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին պատմական կռվին է պատրաստվում, ռուսների ասած՝ последний и решительный бой… Ու առաջին հերթին իր ներքին հակառակորդներին է փորձում տապալել:
Sputnik
«Իրականում».ԱՄՆ-ն իր քաղաքական ագրեսիվությունը ոչնչով չի փարատում. ֆինանսական շահ, և վե՛րջ

ԱՄՆ նախագահն իր երկրում կարգավիճակ կամ, ինչպես մեզ մոտ են ասում, իրավիճակ է փորձում փոխել։ Ու այդ պատերազմական գործողություններում Թրամփը պատրաստ է ամբողջ աշխարհում հստակեցված, մինչ օրս գործող կարգավիճակը տապալել: Միայն թե իր ներքին՝ ամերիկյան ունկնդիրներին ապացուցի, որ ինքն է այդ գերտերության ամենահայրենասերը։ Ինչ կարողացել է այդ ասպարեզում, համարյա թե արդեն արել է՝ Ռուսաստանի հետ է հարաբերությունները փչացրել – дальше некуда… Իրանին է պատերազմ հայտարարել: Չնայած, ինչու՞ համարյա. լուրջ պատերազմական գործողություններ են ընթանում. թեկուզև դեռ դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ոլորտներում ու դեռ ռազմական գործողությունների ժամանակը չի եկել։