Դիմավորել են բանտից ազատված ընկերոջը և բերման ենթարկվել. հոգեներգործուն դեղեր են պահել

Բերման ենթարկված երիտասարդներից մեկը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Շիրակի մարզի ոստիկանները ժամեր առաջ մի քանի երիտասարդի են բերման ենթարկել, որոնց մոտ հոգեմետ դեղեր են հայտնաբերվել։

Ողբերգական ավտովթար Երասխ գյուղի մոտ. 57–ամյա վարորդը տեղում մահացել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդները Արթիկի ոստիկանություն բերման են ենթարկվել Արթիկ քաղաքից։ Նրանք Արթիկ քրեակատարողական հիմնարկից դիմավորել էին կալանավայրից նոր դուրս եկած ընկերոջը։ Իսկ րոպեներ անց, տեղեկության տիրապետող ոստիկանները, խուզարկությամբ նրանց մոտ հոգեներգործուն դեղեր են հայտնաբերել։

Մեր տեղեկություններով` բերման ենթարկված երիտասարդներից մեկը վերջին համաներմամբ ազատ արձակվածներից է։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է նաև դատաքիմիական փորձաքննություն։