Բադալյանը կարծում է, որ Սարգսյանին հատուկ չափազանց ուշ են հրավիրել, այն ժամանակ, երբ հրավերն արդեն չէր կարող ընդունվել, և թյուրիմացություն մասին խոսք լինել չի կարող։
«Տարբեր տեղեկությունների համաձայն` վարչապետին այդքան էլ դուր չի գալիս նախագահի դերի մեծացումը։ Հենց այդ պատճառով նա դեմ է պետական կառավարման համակարգում նախագահի դերի մեծացմանը։ Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ եթե լինի լիազորությունների վերաբաշխում, ապա այն կլինի կառավարության և խորհրդարանի միջև, այլ ոչ թե նախագահի», – նշեց Բադալյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով` Փաշինյանը չի ցանկանում, որ թեկուզ աննշան ավելանան նախագահի լիազորությունները։
«Նախագահը դիտարկվում է որպես առանձին կերպար` բավականին բարձր հեղինակությամբ։ Այսօր հաճախ է նշվում, որ վարչապետի վարկանիշը շատ բարձր է։ Բայց եթե սոցիոլոգիական ուսումնասիրություններ անցկացվեն, ապա դժվար է կանխատեսել, թե արդյունքում ում վարկանիշն ավելի բարձր կլինի», – ասաց Բադալյանը։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է։