Հայաստանի զորամասերից մեկում շարքային զինծառայող է մահացել

Դեպքը տեղի է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում շարքային զինծառայող-բուժակ է մահացել: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ցավում է, որ օրը վատ լուրով է սկսում: 

«Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.–ին»,- գրել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ մահը հակառակորդի կրակից չի եղել. այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: ՊՆ-ն ցավակցում է Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին: