ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Ջանիֆիդա գյուղում այսօր մահացած 12 տարեկան տղան ընտանիքի միակ զավակն էր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ապրում էր մոր և պապի հետ։ Հայրը գտնվում է արտերկրում։
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 13-ին, դպրոցից տուն վերադառնալիս 12-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի հետևանքով էլ նա մահացել էր։
Մեր տեղեկություններով` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։