Շատ աղուոր է. Sputnik Արմենիան նաև արևմտահայերեն է «խոսում»

Sputnik Արմենիա գործակալությունը նոր նախագիծ է գործարկել սփյուռքի հայրենակիցների համար։
Sputnik

Արևմտահայերեն հոդվածները հրապարակվում են Sputnik Արմենիա–Spurk հատուկ խորագրում։

Արդի հայերենը երկու ճյուղ ունի` արևելահայերեն (ժամանակակից Հայաստան, Իրան, ԱՊՀ) և արևմտահայերեն (Թուրքիա, Մերձավոր Արևելքի երկրներ, սփյուռքի մյուս երկրներ)։

«Սփյուռքի դպրոցներում ուսուցումն արևմտահայերեն է իրականացվում, իսկ գրքերն ու թերթերը հրատարակվում են արևմտահայերենի քերականության հիման վրա։ Դա չի կարելի հաշվի չառնել, քանի որ արտասահմանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Բացի այդ, վերջին տարիներին պատմական հայրենիք են վերադարձել մոտ 20 հազար սիրիահայեր», – ասում է Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։

Խորհրդանշական է, որ Sputnik և Spurk բառերի առաջին երեք տառերը նույնն են։ Հայերը թվով երկրորդ են Լիբանանում և Աբխազիայում, երրորդը` Վրաստանում, Սիրիայում և Հորդանանում։ Նոր խորագրում ամեն օր հրապարակվում են բացառիկ, մուլտիմեդիոն և հեղինակային նյութեր, որոնք շոշափում են արտասահմանում ապրող հայերի և հայրենադարձների շահերը։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: