Երևանի բնակարաններից մեկում դիակ են հայտնաբերել

Քաղաքացու դիակը հայտնաբերել են խոհանոցի հատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «911» ծառայությունը մարտի 12-ին, ժամը 11:47-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ա. Զ.-ի (ծնված 1938 թ.) դին: