Ոչ ոք այսօր չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում. Փաշինյան

Հայաստանը լիովին հակված է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ և արդյունավետ կարգավորմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Այսօր ոչ ոք լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը լիովին հակված է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով  կարգավորմանը և կարևորում է բանակցային գործընթացի արդյունավետ լինելը: Այսօր ոչ ոք օժտված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բանակցություններում ներկայացնելու լիազորությամբ և լեգիտիմությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ, այսօր՝ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած իր ելույթում Փաշինյանը շեշտել էր, որ Ստեփանակերտին բանակցություններում ներգրավելու պահանջը քմահաճույք չէ, այլ պարզ արձանագրում այն հանգամանքի, որ դա առանցքային նշանակություն ունի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդյունավետության համար: