Ծնունդ ենք նշում. «Համաշխարհային սարդոստայնը» դարձավ 30 տարեկան

Այսօր ամբողջ աշխարհն օգտվում է «համաշխարհային սարդոստայնից», բայց քչերն են հիշում կամ ընդհանրապես չգիտեն` ով է այդ սարդոստայնի «ծնողը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր` 2019 թվականի մարտի 12–ին, աշխարհը տոնում է «Համաշխարհային սարդոստայնի» 30-ամյակը։ «Սարդոստայնը» «հյուսել» է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս–Լին, որն այդ ժամանակ աշխատում էր եվրոպական ատոմային հետազոտությունների կազմակերպությունում։

Ծնունդ ենք նշում. «Համաշխարհային սարդոստայնը» դարձավ 30 տարեկան

Ուղիղ 30 տարի առաջ` 1989 թվականի մարտի 12-ին, Բերներս–Լին ներկայացրեց տեղեկույթի պահպանման և ընդհանուր հասանելիության միասնական համակարգի իր նախագիծը, որն անվանել էր «Համաշխարհային սարդոստայն» (World Wide Web, WWW)։

Ծնունդ ենք նշում. «Համաշխարհային սարդոստայնը» դարձավ 30 տարեկան

«Համաշխարհային սարդոստայնը» տեղեկությունների փոխանակման հեղափոխական նորույթ էր այդ ժամանակաշրջանում և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ծառայեց որպես հզոր խթանիչ։

Այս հայտնագործության շնորհիվ մարդիկ հնարավորություն ստացան շփվելու իրական պահին `հաշվի չառնելով տարածությունը, որովհետև «սարդոստայնը» տեղեկություն ստանալու և տվյալների բազա մուտք գործելու հնարավորություն տվեց մարդկանց։

Google-ն այսօր իր դուդլյան ոճով շնորհավորել է «սարդոստայնի» ծննդյան օրը։ Նկարում շատ լավ երևում է, թե ինչ տեսք է ունեցել «նախացանցը», թե ինչ արագությամբ են բացվել առաջին կայքերը և թե որքան «երևացող» են եղել այդ ժամանակ պիքսելները։

Ծնունդ ենք նշում. «Համաշխարհային սարդոստայնը» դարձավ 30 տարեկան

Թիմ Բերներս–Լին նաև առաջին վեբ–կայքի, առաջին վեբ–սերվերի և առաջին հիփերտեքստի նշագրման լեզվի` HTML-ի «ծնողն» է։