Սիրահարված պինգվիններ. կրքոտ Վարդան սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել

Հայտնի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական կայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երգչուհի, դերասանուհի ու pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) իր սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել, որին պինգվինների էմոջիներ է կցել։

Զույգը լուսանկարվել է մայրաքաղաքի հաստատություններից մեկում։

Երկրպագուները հերթական անգամ գովել են պարուհուն ընտրության համար ու ընդգծել են Վարդայի բնատուր գեղեցկությունը։

Այս տարի լրացավ Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) 34-ամյակը։ Նա ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։