Փեսան ապտակում է հարսին անմեղ կատակի համար. տեսանյութ

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նյարդային փեսան հարվածում հարսնացուի դեմքին։
Sputnik

Հարսանիքը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից է, իսկ աղջիկները շատ ավելի են կարևորում այդ օրը, քանի որ հագնում են բաղձալի սպիտակ զգեստն ու հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում։

Բայց միջինասիական երկրներից մեկում անցկացված հարսանեկան արարողության հերոսուհին իր կյանքի կարևոր իրադարձությունից բոլորովին այլ հուշ կունենա։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է փեսան տորթի կտորը խցկում հարսի բերանը, իսկ հարսը փորձում է մի թեթև կատակել, նա տորթի կտորը մոտեցնում է փեսայի բերանին, բայց երբ նա ուզում է ուտել, աղջիկը հեռացնում է ձեռքը։

Իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, դիտեք տեսանյութում։