Մոսկվա-Երևան չվերթով ժամանել և բերման է ենթարկվել. մեղադրվում է զորամասը լքելու համար

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվածը 2014–ից գտնվում էր հետախուզման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Զինծառայության վայրն ինքնակամ լքած և 2014թ.–ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը բերման է ենթարկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն։

Վերջինը 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: