Քիմ Քարդաշյանին կլոնավորե՞լ են. հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել իր նմանակների հետ

Ամերիկահայ հեռուստաաստղի նմանակներն այնքան նման են նրան, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ` որն է իսկական Քարդաշյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանվել է գովազդային արշավի համար` «բազմացնելով» իրեն։

Քարդաշյանի պաշտոնական էջում երեք լուսանկար է հրապարակվել, որոնցում Քիմը կանգնած է իր «կլոնների» հետ։

Հիացած երկրպագուները, ինչպես միշտ, հաճոյախոսություններ են շռայլել։

Լուսանկարը մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 800 հազար «հավանության» է արժանացել։