Չալաբյան. «Կանենք հնարավորը, որ կառավարությունը հրաժարվի պետտուրքը բարձրացնելու մտքից»
© Sputnik
«Մենք ուզում ենք հասկանալ պետտուրքը տարեկան 50 հազարից 3 միլիոն դարձնելու նպատակն ու իմաստը»,-ասում է Չալաբյանը։
Նա առաջարկում է, որ կառավարությունը շահառուների հետ նախ քննարկի հարցը, հետո համապատասխան որոշում կայացնի։
«Օրենքի սահմաններում կանենք հնարավորը, որ կառավարությունը հրաժարվի պետտուրքը բարձրացնելու մտքից»,-ասում է արտարժույթի փոխանակման կետի տնօրենը։
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում այսօր գործող պետտուրքը փոխանակման կետի համար տարեկան 50 հազարից կդառնա 3 միլիոն դրամ, գրավատներինը՝ 100 հազարից 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպություններինը՝ 1 միլիոն դրամ։