ՌԱԴԻՈ

«Իրականում». ՀՀ-ն, Արցախը կարող են հաղթողի դիրքից բանակցել. եթե չեն անում՝ թող դա գնահատեն

Ինչպես և կանխատեսելի էր, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն այնպես արագացավ, որ էլ ասելու չէ. միջազգային հանրությունը մեզ ընդամենը թավշյա հեղափոխությունն անելու ժամանակ էր տվել, ու մի քանի ամիս թեման միջազգային քաղաքական հարթակներում չէր բարձրացնում, որ Հայաստանն իր ներքին հարցերը կարգավորի: Ու, ըստ երևույթին, նույն տրամաբանությունը Ադրբեջանին էր փոխանցել՝ հանգստանալ, շունչ քաշել ու սպասել, թե ինչով կավարտվեն հայաստանյան ներքին զարգացումները…
Sputnik

Հետո, իրենց կարծիքով,  ժամանակը սպառվեց, ու Հայաստանի նոր կառավարության վրա սկսվեց լուրջ ճնշում գործադրվել, որպեսզի Երևանը վերջապես Արցախյան հիմնախնդրով զբաղվի ու կարողանա Բաքվի հետ համատեղ մաքսիմալ արագ ինչ-որ որոշման գալ…

Միջազգային հանրությանը մի տեսակ շատ է պետք, որ գոնե Արցախյան հիմնախնդրի հարցը խաղատախտակից դուրս գա, քանի որ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ զարգացումները մեր տարածաշրջան են հասնում, և ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի գոնե այս գերխնդիրը լուծված լինի… 

«Իրականում». ՀՀ-ն, Արցախը կարող են հաղթողի դիրքից բանակցել. եթե չեն անում՝ թող դա գնահատեն