Հայաստանի նախագահին հեռու են պահում Արցախի հարցով բանակցություններից

Տարբեր տեղեկությունների համաձայն, վարչապետին այդքան էլ դուր չի գալիս նախագահի դերի բարձրացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի ղեկավարությունը փորձում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հեռու պահել Արցախի հարցով բանակցային գործընթացից, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հակոբյան. «Այս նիստը մեսիջ է, որ Հայաստանն է մնում Արցախի անվտանգության երաշխավորը»

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել այսօր՝ մարտի 12–ին Արցախում կայացած ՀՀ և ԼՂՀ Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։ Նախագահի մամուլի ծառայությունում չեն թաքցրել, որ նա նիստին մասնակցելու հրավեր է ստացել մարտի 11–ի ուշ երեկոյան և «տեխնիկական պատճառներով» չի կարողացել մասնակցել։

«Եթե նայենք ձևաչափին, ապա երկու կողմերից եղել են, օրինակ, Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը, անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱԳՆ ղեկավարները։ Այդ ձևաչափում մյուս կողմից նախագահին հավասարազոր պաշտոնյա չկա», – ասաց Բադալյանը` նշելով, որ դա միակ պատճառը չէ։

Ոչ ոք այսօր չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղը բանակցություններում. Փաշինյան

Երկրորդ. սահմանադրության համաձայն, նախագահն ակտիվ դիվանագիտություն վարելու լիազորություններ չունի։ Նա կարող է մասնակցել տարբեր միջազգային միջոցառումների, հանդիպել տարբեր քաղաքական գործիչների հետ։ Բայց նա, ամեն դեպքում, ավելի շատ ձևական դեր ունի, նա լիազորություններ չունի ակտիվ դիվանագիտության համար։

Երրորդ. քաղտեխնոլոգի խոսքով՝ Սարգսյանին հատուկ չափազանց ուշ են հրավիրել։ Նրան այն ժամանակ են հրավիրել, երբ հրավերն արդեն չէր կարող ընդունվել։

Ըստ Բադալյանի` ուշ ուղարկված հրավերի պարագայում թյուրիմացություն մասին խոսք լինել չի կարող։ Նրան կարող էին պաշտոնապես հրավիրել, նրան կարող էր զանգահարել նաև Փաշինյանը։ Իսկ վարչապետի օգնականները կարող էին նրան հիշեցնել, եթե հանկարծ Փաշինյանը մոռանար այդ մասին։

Փաշինյանի «կախարդական փայտիկը» մաշվում է, կամ ինչպես 10000 մարդ դարձան «շարիկ գլորող»

«Տարբեր տեղեկությունների համաձայն, վարչապետին այդքան դուր չի գալիս նախագահի դերի մեծացումը։ Հենց այդ պատճառով նա դեմ է պետական կառավարման համակարգում նախագահի դերի մեծացմանը։ Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ եթե լինի լիազորությունների վերաբաշխում, ապա այն կլինի կառավարության և խորհրդարանի միջև, այլ ոչ թե նախագահի», – նշեց Բադալյանը։

Փաշինյանը փորձում է պահպանել նախագահի խորհրդանշական լիազորությունները` չցանկանալով, որպեսզի դրանք «թեկուզ մի միլիմետրով» ավելանան։

Բադալյանի խոսքով, եթե նախագահը մասնակցեր այդ կարևորագույն միջոցառմանը, ապա Սարգսյանի կարգավիճակն ավելի շատ կբարձրանար։

«Ենթադրում եմ, որ դա կարող էր դուր չգալ իշխող ուժին։ Նշված պատճառներից ելնելով` նախագահին փորձում են հեռու պահել գործընթացից», – ասաց Բադալյանը։

Փաշինյանն ասել է` ինչ է նշանակում ժողովուրդներին պատրաստել խաղաղության. տեսանյութ

Ընդ որում` հրավիրել են Հայաստանի խորհրդարանի խոսնակին, որը, Բադալյանի խոսքով, Փաշինյանի հավատարիմ «զինակիցն» է, իսկ Սարգսյանը` ոչ։

Քաղտեխնոլոգը չի կարծում, որ ներկա իշխանությունները Սարգսյանին ընդունում են որպես նախորդ իշխանությունների ներկայացուցիչ։

«Նա չի ասոցացվում, այլ դիտարկվում է որպես առանձին կերպար` բավական բարձր հեղինակությամբ։ Այսօր հաճախ է նշվում, որ վարչապետի վարկանիշը շատ բարձր է։ Բայց, եթե սոցիոլոգիական ուսումնասիրություններ անցկացի, ապա դժվար է կանխատեսել, թե արդյունքում  ում վարկանիշն ավելի բարձր կլինի», – ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` բացառված չէ, որ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է։

Մարտի 12–ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական թեման եղել է բանակցային գործընթացի ներկա իրավիճակը գնահատելը, ինչպես նաև համակարգված գործողությունները որոշելը։