Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահը. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան մամուլի ասուլիսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտի 12-13-ին կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ. մարտի 13-ին նախատեսվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որին կհաջորդի երկու կողմերի մամուլի ասուլիսը։

Լայչակը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: