ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. «Ռեալ Մադրիդի» նոր ու միևնույն ժամանակ հին մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր սենսացիոն վերադարձը։
Զիդանը երեկ վերադարձել է «Թագավորական ակումբ»` փոխարինելով Սանտիագո Սոլարին` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ֆուտբոլի լեգենդը հրաժարական էր տվել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից 2017-18 մրցաշրջանից հետո։ Նրա օրոք թիմը երեք անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգայում ու մի անգամ երկրի չեմպիոն դարձել։
Marca պարբերականի փոխանցմամբ` Զիդանն ասել է, որ ինն ամիս բացակայությունից հետո ինքն ուզում է վերադառնալ աշխատանքի։ Մարզիչը բազում առաջարկներ է մերժել, քանի որ չէր ուզում այլ թիմեր գնալ։
«Ռեալն» աշխարհի լավագույն թիմն է։ Ինն ամիս բացակայության ընթացքում ոչ մ հարցազրույց չեմ տվել, բայց ուզում եմ ասել, որ երբ նախագահն ինձ զանգահարեց, ես չէի կարող ասել ոչ», – խոստովանել է մարզիկը։
«Ռեալի» նախկին խաղացողներին ու երկրպագուներին ուրախացրել էր այս նորությունից։ Օրինակ` իսպանացի ֆուտբոլիստ և «թագավորական» ակումբի ամենահավատարիմ խաղացողներից մեկը` Իկեր Կասիլյասը, որը հիմա պորտուգալական «Պորտու» ակումբի դարպասապահն է, հուզիչ գրառում է արել Twitter միկրոբլոգում։
«Ողջ կյանքս կարծել եմ, որ «Վերադարձ ապագա 2»–ը ֆիլմը աշխարհի ամենահաջողված շարունակությունն է։ Սակայն սխալվել եմ։ Լավագույն շարունակությունը Զիդանի վերադարձն է «Ռեալ Մադրիդ»։ Հաջողություններ եմ մաղթում» – գրել է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։
Զիդանի վերադարձը մեկնաբանել է նաև «Ռեալ» մադրիդյան ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Մանչեսթերում Մխիթարյանի մնալու հավանականությունը հավասարվում է զրոյի
«Աշխարհի լավագույն մարզիչը «Ռեալ» է վերադարձել։ Նա այդ ակումբի մի մասն է, նա սիրում է «Ռեալը», դա նրա տունն է», – մեջբերում է Պերեսի խոսքերը As իսպանալեզու պարբերականը Twitter–ում։
FIFA The Best. Մխիթարյանը քվեարկել է Զիդանի և Ռոնալդուի օգտին
Նշենք, որ Զինեդին Զիդանը վերադարձել է «Ռեալի» համար բավականին անմխիթար շրջանում։ Ակումբը մի շարք պարտություններ է տարել մի շարք ոչ այդքան հայտնի թիմերի հետ խաղում։ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» երրորդն է, այն 12 միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից»։ Մադրիդյան ֆուտբոլային ակումբը նաև դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից ու Իսպանիայի գավաթից։