Հակոբյան. «Այս նիստը մեսիջ է, որ Հայաստանն է մնում Արցախի անվտանգության երաշխավորը»
© Sputnik
Մեկնաբանելով Արցախում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղատեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, Արցախում հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը կարող է ասիմետրիկ պատասխան լինել Ադրբեջանի զորավարժություններին։
«Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի կայանալիք նիստն ուղղակի մեսիջ է, որ Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը»,-ասում է Հակոբյանը։
Փորձագետը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հրապարակած փաստաթուղթը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար որևէ լուրջ հեռանկար չունի։