ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել։ ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Ավետիկ Մուրադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն էլ` Գագիկ Ասլանյանն է նշանակվել զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնում։
Նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ Աղասի Կիրակոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: