Սլովենացի կինը կտրել է ձեռքը ապահովագրություն ստանալու համար

Լյուբլյանայում բնակվող երիտասարդ կինն ինքն իրեն անդամահատել է հաշմանդամության ցմահ նպաստ ստանալու համար։ Ոստիկաններն ու բժիշկները կարողացել են բացահայտել խարդախությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Սլովենիայում բնակվող 21 տարեկան կինը դաստակի հատվածից կտրել է ձեռքը ապահովագրություն ստանալու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրանում խարդախները մի քանի միլիոնով «գցել են» բանկերին

Եթե խարդախությունը հաջողվեր, կինը մոտ 383 հազար եվրո փոխհատուցում կստանար։ Բացի այդ, նա որպես հաշմանդամ պետք է ամսական երեք հազար եվրո նպաստ ստանար։

Խարդախության մասին գործ է հարուցվել տուժածի, ինչպես նաև 29, 58 ու 63 տարեկան տղամարդկանց նկատմամբ։ Նրանց մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Երկու երիտասարդները կալանքի տակ են, մյուսները` ազատության մեջ։

Քննությունը պարզել է, որ կասկածյալները գումար ստանալու համար 2018 թվականի վերջին ապահովագրական պայմանագրեր են կնքել 5 ընկերության հետ։ Ապահովագրական առաջին վճարումներից հետո կինը մտածված կտրել է ձեռքը` ձևացնելով, թե դժբախտ դեպք է տեղի ունեցել վառելափայտ կտրելու ընթացքում։ Նրա հանցակիցը` 63–ամյա մի տղամարդ, դեպքից հետո առաջին օգնություն է ցուցաբերել ու շտապօգնություն զանգահարել։

Միաժամանակ ձեռքի կտրված հատվածը դիտավորյալ «մոռացել» են դեպքի վայրում, որպեսզի վիրահատության ժամանակ կպցնելու հնարավորություն չլինի։ Բայց ոստիկանները հիվանդանոց են հասցրել կտրված ձեռքը, և բժիշկները կարողացել են կարել ձեռքի կտրված հատվածը։