ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախի Հանրապետություն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մնացականյանը կմասնակցի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կայանալու է վաղը` մարտի 12-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱԱԽ մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ է անցկացվելու Արցախում։