ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախի Հանրապետություն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փաշինյանը մասնակցելու է այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Նիստը կայանալու է վաղը` մարտի 12-ին։
Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման. Փաշինյան
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: