ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Քիչ առաջ Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու անչափահաս երեխաներ են տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Հոսպիտալացվել է նաև նրանց մայրը։
Մեր տեղեկություններով նրանք եղել են տաքսու մեջ, որը բախվել է Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի։
Երևանում վթարի հետևանքով երկու անչափահաս տեղափոխվել են բուժկենտրոն
© Sputnik / Stringer
Պատահարը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում։
Ըստ ականատեսների՝ Մերսեդեսը խաչմերուկ է մտել զիջիր ճանապարհը նշանի առկայությամբ։