Ինքնասպանություն Աշտարակում. ինչո՞ւ է ամուրին դիմել նման ծայրահեղ քայլի

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ Աշտարակում ապրող մի տղամարդ ինքնասպան է եղել։

41-ամյա տղամարդուն այգում ծառից պարանով կախված գտել է նրա հայրը։

Շտապօգնություն են կանչել, բայց արդեն ուշ է եղել։

Ինքնասպան եղած տղամարդը ապրում էր ծնողների հետ։ Ամուսնացած չէր։ Մարմնին բռնության հետքեր չեն եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով արդեն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և իրավապահները փորձում են պարզել տղամարդու ծայրահեղ քայլի դրդապատճառները։