ՀՀ անվտանգության խորհրդի նիստ Արցախում. Փաշինյանն ընդլայնում է դաշտը մանևրելու համար

Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի կայանալիք նիստն ուղղակի մեսիջ է այն մասին, որ Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի` Ստեփանակերտում կայանալիք նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանդատ կտա` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Արցախի դիրքերը ներկայացնելու համար։

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը Ադրբեջանի սպասումներին համահունչ էր. քաղաքագետ

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստն Արցախում կկայանա առաջին անգամ։

«Կարծում եմ` նիստը նշանակվել է մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. այն ծրագրած էր։ Հնարավոր է` դա Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ լինի», – ասաց Հակոբյանը։

Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի կայանալիք նիստն ուղղակի մեսիջ է այն մասին, որ Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։

Դա ինչ–որ չափով կարող է ասիմետրիկ պատասխան լինել Ադրբեջանի զորավարժություններին (մարտի 11–ին սկսվել են 10 հազար մարդու մասնակցությամբ զորավարժությունները – խմբ)։

Հովհաննիսյան․ «Ադրբեջանը չի փոխում իր կեցվածքը և վտանգ է սպառնում Արցախի բնակչությանը»

Մյուս կողմից էլ կան քննարկման ենթական լուրջ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի նոր իշխանության մարտավարության հետ։

«Ես իհարկե չեմ բացառում, որ Ալիևի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ նա ուզում է արցախյան իշխանության կողմից որոշակի մանդատ ստանալ, դա նրան մանևրելու հնարավորություն կտա։ Նա կարող է ասել, որ չի կարող Ստեփանակերտի անունից խոսել, բայց նրանք այդպիսի դիրքորոշում ունեն։ Հնարավոր է», – ասաց Հակոբյանը:

Հնարավոր է` Փաշինյանն առաջարկի Ադրբեջանին հենց Ստեփանակերտի հետ պայմանավորվել։ 

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հայտարարություն էին արել, որում ողջունել էին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` բանակցություններ վարելու մտադրությունը։ Նրանք առանձնացրել էին հիմնական կետերը, որոնց շուրջ այդ բանակցությունները պետք է կառուցվեն։