Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Եթովպիայի ժողովրդին

Մենք խորապես ցնցված ենք եթովպիական ավիաընկերության վթարից։ ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցել է բարեկամ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Եթովպիայի ժողովրդին` կիրակի օրը տեղի ունեցած աղետի կապակցությամբ։

«Մենք խորապես ցնցված ենք եթովպիական ավիաընկերության վթարից,– ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ,– խորապես ցավակցում ենք Եթովպիայի բարեկամ ժողովրդին և ցանկանում կորով ու համբերություն այս սարսափելի վթարի հետևանքով իրենց հարազատներ կորցրած բոլոր մարդկանց»։

Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ

Հիշեցնենք` մարտի 10-ի առավոտյան, Երևանի ժամանակով 09:38-ին, Եթովպիական ավիաուղիներին պատկանող Boeing 737-ը կործանվել էր օդ բարձրանալուց 6 րոպե անց՝ Ադիս Աբեբայից 50 կիլոմետր հեռավորության վրա:

Օդանավն ուղևորվում էր Նայրոբի. ինքնաթիռում եղել են 149 ուղևոր, որոնք 33 պետությունների քաղաքացիներ էին և անձնակազմի 8 անդամներ:

Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի հայտնաբերվել:

Վթարված ինքնաթիռը նոր արտադրված Boeing 737 MAX 8 օդանավ էր, որն ավիաընկերությունը ստացել էր մի քանի ամիս առաջ: