ՌԱԴԻՈ

Մելքումովա. «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է»

Зара Мелкумова
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության եկամուտների հաշվառման բաժնի պետ Զառա Մելքումովան Sputnik Արմենիայի եթերում խոսում է հարկ վճարողների համար պարզեցված նոր ընթացակարգից։
Sputnik
Մելքումովա. «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է»
Մելքումովա. «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է»

Մինչև 2018 թվականը  պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դիմաց ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարվում էր գումար: Սակայն գործնականում քիչ չէին այդ դեպքերը, երբ դրոշմապիտակները ձեռքբերելուց հետո  հարկ վճարողը չէր օգտագործում այդ դրոշմապիտակները, օրինակ, երբ դադարեցնում էր իր գործունեությունը: «Հարկ վճարողների համար ընթացակարգը պարզեցվել է։ Նոր սահմանված ընթացակարգով բոլոր նման դեպքերում  հարկ վճարողը կարող է դիմում ներկայացնել հարկային մարմին, որպեսզի դրոշմապիտակների համար  նախկինում վճարված գումարները մուտքագրվեն միասնական հաշիվ: Ընդ որում, այդ կարգը սկսել է գործել  2018- թվականի ապրիլից»,–ասում է Մելքումովան:

Նրա խոսքով` գործադիրը նաև որոշում է կայացրել, որ դրոշմապիտակներն այլևս անվճար են և անսահմանափակ: Ընթացակարգը պարզեցվել է նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող այն անձանց համար, ովքեր հարկային մարմնի կողմից ստանում են տեղեկանք եկամտային հարկի վճարված գումարների մասին: Սա վերաբերում է հատկապես այն զինծառայություն իրականացնողներին, ովքեր բնակվում են վարձակալությամբ և պետությունը ՀՀ կառավարության համապատասխան  որոշմամբ, օժանդակում է զինծառայողին նրա բնակվարձի հարցում։