ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում ապրող 60-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժին է բերել ապօրինի զենք-զինամթերք։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ոստիկանությանն է հանձնել ինքնաձիգի փամփուշտներ և 2 նռնակ, որոնք պայթուցիչներով են եղել։
Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է իրենց տան խորդանոցում։ Դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։
Ենթադրվում է, որ դրանք նա ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։