Բահրեյնից Մոսկվա մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում

Բաքվում չնախատեսված վայրէջք կատարելու մասին տեղեկությունը հաստատվում է նաև flightradar24.com կայքում։ Այստեղ երևում է, որ Բահրեյնից դուրս գալուց հետո ինքնաթիռը օդ է բարձրացել, անցել Իրանի վրայով, սակայն սկսել է վայրէջք կատարել Կասպից ծովի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Բահրեյնից Մոսկվա մեկնող «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում, հայտնում է ura.news–ը։

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Եթովպիայի ժողովրդին

Աղբյուրի տվյալների համաձայն` խոսքը U61116 չվերթի մասին է։ Բաքվում չնախատեսված վայրէջք կատարելու մասին տեղեկությունը հաստատվում է նաև flightradar24.com կայքում։ Այստեղ երևում է, որ Բահրեյնից դուրս գալուց հետո ինքնաթիռը օդ է բարձրացել, անցել Իրանի վրայով, սակայն սկսել է վայրէջք կատարել Կասպից ծովի վրա` երկու փոքր շրջան կատարել և սկսել իջնել Բաքվում։

Նախնական տվյալներով` օդաչուին գրություն էին փոխանցել` ինքնաթիռում գտնվող ռումբի մասին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գրությունը զուգարանում էր թողել 35d նստատեղին նստած ուղևորը։ Այժմ նրան ձերբակալել են։ Պայթուցիկ սարք, ինչպես և ենթադրվում էր, օդանավում չեն հայտնաբերել։

Ինքնաթիռը կստուգեն նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Դոմոդեդովոյի առցանց չվացուցակի համաձայն` ինքնաթիռը պետք է Մոսկվա ժամաներ 16:00-ին, ներկա պահին տեղեկություն կա միայն 23 րոպե ուշացման մասին։