«Սպասվում է , որ կլինեն բավական լարված ու դժվար բանակցություններ։ Ամենահավանական թեկնածուներից համարվող տեղապահ Արամ Աթեշյանը միանշանակ չի ընդունվում պոլսահայ համայնքի կողմից»,- մեկնաբանում է Գեղամյանը։
Թուրքագետը նշում է, որ վերջին շրջանում տարածված լուրերի համաձայն, Աթեշյանը բավական լավ հարաբերույթուններ ունի թուրքական իշխանությունների հետ և այս առումով համարվում է թուրքական իշխանությունների կողմից ամենաընդունելի թեկնածուն։ «Բայց, կարևոր է հասկանալ, որ համայնքը այս հարցում լիիրավ ուժ է և իրենց միասնական դիրքրոշումը կարող է լինել ամուր պատնեշ այն դեպքում, եթե թուրքական իշխանությունը դեմ լինի ժողովրդի կողմից ընտրած այլ թեկնածուի»,-ասել է Գեղամյանը։
Ըստ Թուրքագետի, Պոլսո պատրիարքի ընտրության հարցը որոշ ժամանակ կմա առկախված, քանի որ Թուրքիան այս պահին կենտրոնացած է ՏԻՄ ընտրությունների վրա։
Այդ ժամանակը հայկական համայնքը պետք է օգտագործի համախմբման համար։ Թուրքագետի գնահատմամբ, Պատրիարքի ընտրությունները սպասվում են մարտին։
Գեղամյանը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները այս հարցին կանդրադառնան մարտի 31-ից հետո, երբ Թուրքիայում կավարտվեն ՏԻՄ ընտրությունները։