Նոր մանրամասներ սպանության դեպքից, որը տեղի էր ունեցել Կոտայքի մարզում

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ այսօր Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել սպանություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Դանակահարությունը տեղի է ունեցել տանը ծագած կենցաղային վեճից հետո:

Սպանություն Կոտայքի մարզում. կա կասկածյալ

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ սպանվածը տղամարդը, որը 64 տարեկան էր, ապրում էր որդու և կնոջ հետ։ Ինքն ու 1983 թվականին ծնված որդին չէին աշխատում, իսկ տանտիկինն աշխատում է մայրաքաղաքի  բուժհաստատություններից մեկում։

Նախնական տվյալների համաձայն, այսօր՝ մարտի 10-ին, որդին և հայրը կենցաղային հարցերի շուրջ վիճել են, որի ժամանակ էլ որդին դանակահարել է հորը, ապա զանգահարել է շտապօգնություն։

Շտապօգնություն է զանգել նաև ձայներից վրա հասած հարևանը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում։

Տեղեկությունների համաձայն՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է, իսկ որդին՝ սպանության կասկածանքով ձերբակալվել։

Ավելի վաղ Sputnik Արմենիան տեղեկացրել էր, որ այսօր Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում տեղի է ունեցել սպանություն. դիակի վրա հայտնաբերվել էր կտրող-ծակող վերքեր: