Մահացել է «Սանտա Բարբարա» հայտնի սերիալի Սիսին

Ջեդ Ալանի մահվան մասին գրել է նրա գործընկեր Էյ Մարտինեսը, որը սերիալում խաղում էր Կրուզ Կաստիլիոյի դերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մահացել է դերասան Ջեդ Ալանը, որը հայտնի է «Սանտա Բարբարա» կուլտային սերիալում Սիսիի դերով։ Այդ մասին Facebook-ում գրել է սերիալում նրա հետ խաղացած Էյ Մարտինեսը։

«Նրա հատուկ ձիրքը պրոֆեսիոնալիզմի և ներշնչանքի զարմանալի համադրության մեջ էր։ Նա առատաձեռն, բարի, ուրախ և ուժեղ մարդ էր։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ և լինել նրա ընկերը», - գրել է Մարտինեսը, որը «Սանտա Բարբարայում» խաղացել է Կրուզ Կաստիլիոյի դերը։

Ալանի որդու՝ Ռիկ Բրաունի խոսքով՝ նա մահացել է ընտանիքի անդամներով և մտերիմներով շրջապատված։ Ալանը 84 տարեկան էր։

Ալանը «օճառային օպերաների» ճանաչված դերասաններից էր («Մեր կյանքի օրերը», «Բևերզլի Հիլզ, 90210»)։ Սակայն նրա գլխավոր դերը եղավ «Սանտա Բարբարայում» Սիսի Քեփվելի դերը։