Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ

Զինված մարդկանց խումբը փորձել է թափանցել Ադրբեջանի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով Ադրբեջանցի սահմանապահ է մահացել:

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ մարտի 10-ին առավոտյան 06:50-ի հատվածում զինված անձինք փորձել են Իրանից մտնել Ադրբեջանի տարածք։

Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի. լուսանկարներ

Ի պատասխան ադրբեջանական զինծառայողների պահանջների և նախազգուշական կրակոցի՝ սահմանախախտները կրակ են բացել։

Փոխհրաձգության հետևանքով կրտսեր սերժանտ Սահավետ Մամեդովը կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային վնասվածք, շարքային Ջաբրայիլով Վիդադին՝ ձեռքի շրջանում։ Երկու սահմանապահները տեղափոխվել են հոսպիտալ, Մամեդովի կյանքը չի հաջողվել փրկել։

Հաղորդագրության համաձայն, սահմանախախտները հետ են փախել։ Հարուցվել է քրեական գործ։