Հրդեհ Դալմայի այգիներում

Ամբողջությամբ այրվել են չբնակեցված վագոն-տնակի ներսի երեսպատումը և կենցաղային իրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքը եղել է երեկ ուշ երեկոյան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկբնամասում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր: