Եթովպիայում Boeing 737 է կործանվել. ինքնաթիռում 157 մարդ է եղել

Եթովպիական ավիաուղիների ինքնաթիռը ուղղություն էր վերցրել դեպի Քենիայի մայրաքաղաք Նայրոբի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Եթովպիական ավիաուղիներին պատկանող Boeing 737-ը Եթովպիայում կործանվել է այսօր առավոտյան: Այս մասին տեղեկանում ենք երկրի վարչապետ Աբի Ահմեդի թվիթից:

Վարչապետը գրել է ողբերգության մասին և ցավակցել զոհերի ընտանիքներին ու հարազատներին:

Կանոնավոր չվերթի ինքնաթիռը ուղևորվում էր դեպի Նայրոբի: Ադիս Աբեբայից այն օդ էր բարձրացել Երևանի ժամանակով 09:38-ին:

Օդանավում եղել են 149 ուղևորներ, որոնք հանդիսացնում էին 33 պետությունների քաղաքացիներ, և անձնակազմի 8 անդամներ: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի հայտնաբերվել:

Տեղեկատվություն կա, որ դա նոր՝ Boeing 737 MAX 8 օդանավ էր, որն ավիաընկերությունը ստացել էր  մի քանի ամիս առաջ: Թռիչքներին հետևելու օնլայն

Flightradar24 համակարգի համաձայն՝ ինքնաթիռն ընկել է թռիչքից 6 րոպե հետո՝ Ադիս Աբեբայից 50 կիլոմետր հեռավորության վրա: