Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել

Mercedes-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին, վիրավորներին առաջինը օգնության են հասել գերեզմանաքարերի արտադրամասի աշխատակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Փորձել է այրել մեքենան. մանրամասներ քաղաքապետարանի մոտ կայանված Նիվայի միջադեպի մասին

Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 08։50-ի սահմանում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։

Ըստ կայքի` վթարից հետո 5 մարդու տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գերեզմանաքարերի արտադրամաս-խանութի աշխատակիցները և Nissan-ի վարորդը։

Կայքը հայտնում է, որ Nissan-ը կայանված է եղել թույլատրելի հատվածում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։