Վտանգավորը անտեսանելի հոսքն է. Թունյանը բացահայտեց ՀՀ–ից ռեկորդային փոխանցումների գաղտնիքը

Տնտեսական գործունեության որոշակի տեսակներ սկսել են դուրս գալ ստվերից, բանկային փոխանցումների մի մասը առևտրային գործարքներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների ռեկորդային ծավալը վտանգավոր չէ երկրի համար, սպառնալիք է ներկայացնում «ստվերային» արտահոսքը, Sputnik Արմենիային ասաց տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Տաջիկ բամբակագործներն աշխատավարձ են պահանջում հայ գործարարից, նա հերքում է մեղադրանքները

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից կապիտալ դուրս բերելու տեմպերը 2018թ–ին հասել են ռեկորդային ցուցանիշների։ 2018թ–ին քաղաքացիները բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են տեղափոխել 1 միլիարդ 188 միլիոն 396 հազար դոլար։

Թունյանի խոսքով` վերջին տարիներին այդ թիվը մշտապես աճել է (2015թ–ից` խմբ.)։ Ընդ որում այն մեծացել է կապիտալի արտահոսքին զուգահեռ։

«Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորվել այդ աճը։ Հնարավոր է, որ գործունեության որոշակի տեսակներ սկսել են դուրս գալ ստվերից։ Շատ դեպքերում մանր առևտրականներն իրենց գործարքներն իրականացնում են մասնավոր փոխանցումների օգնությամբ», –  ասաց Թունյանը։

Միաժամանակ ավելի լիարժեք պատասխանի համար անհրաժեշտ է վիճակագրություն, թե որ երկրներից որ պետություններ են իրականացվել փոխանցումները։

Յոթ երեխաները փողոցում են հայտնվել․ Էջմիածնի քաղաքապետը կօգնի՞ բազմազավակ ընտանիքին

Համենայն դեպս, պատգամավորի խոսքով, այդ աճը ոչ ստանդարտ երևույթ չէ։ Ինչ–որ շրջանում Հայաստանից փոխանցումները պետք է գերազանցեին մեկ միլիարդը։

«Եթե մենք խորհում ենք արտահոսքի մասին, որի մասին միշտ քննադատաբար են խոսում, ապա նման վիճակագրության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Դա ավելի շատ տեղի է ունենում «սևով», նման արտահոսք կարելի է տեսնել մյուս մեխանիզմների շրջանակում, այլ ոչ թե ֆիզիկական անձանց փոխանցումներում։ Դրանում ոչ մի վտանգավոր բան չկա», – ասաց Թունյանը։

Նրա խոսքով` վտանգ են ներկայացնում հոսքերը, որոնք չեն երևում այս վիճակագրության մեջ։

Թեև արժույթի արտահոսքի տեսանկյունից Հայաստանում փոխանցումների ծավալի նվազումը բացասական միտում է։ Թունյանի խոսքով` առայժմ բարդ է խոսել պատճառների մասին։

«Դեղերի մասին նախկինում օրենքը ավելորդ դժվարություններ էր առաջացնում». Վարդուհի Գրիգորյան

Ինչ վերաբերում է 2019թ–ին իրավիճակի զարգացմանը, ապա ցուցանիշները կարող են պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում` Հայաստանից չկախված։

«Օրինակ, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը։ Այսինքն, եթե ծագեն ժամանակավոր բարդություններ այնտեղ աշխատող մարդկանց համար` կապված տնտեսական իրավիճակի հետ, ապա այստեղից կարող են փող ուղարկել, թեկուզ, օրինակ, տոմս գնելու համար», – ասաց Թունյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների վիճակագրությունը չի արտացոլում ամբողջական պատկերը։ Եթե խոսենք կապիտալի արտահոսքի մասին, ապա շատերը հետո իրենց հետ ետ են բերում այն։

«Իմ կարծիքով` այդ ծավալն ավելի քիչ չէ, քան բանկային փոխանցումները», – ասաց Թունյանը։

Նշենք, որ ավելի վաղ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ մասնավոր փոխանցումների միջոցով Հայաստանից իրականացվում է կապիտալի արտահոսք։