Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Նորատուսի գերեզմանոցում, զրուցել է մասնագետների հետ` հասկանալու համար, թե ինչ են «խոսում» տապանաքարերը։
Sputnik

Ուզենք թե չուզենք, գերեզմանատները մեր կյանքի անբաժան մասն են։ Մարդիկ թատրոնում, օպերայում, կինոյում, գրադարանում կարող են երբեք եղած չլինել, բայց հաստատ կյանքում գոնե մեկ անգամ գերեզման գնացած կլինեն։ Պապս սիրում է կրկնել, որ քաղաքի կամ գյուղի բնակիչների արժեհամակարգը հասկանալու, նրանց կյանքի հանդեպ պատկերացումներն ընկալելու համար պետք է գնալ տեղի գերեզմանոց։

Հենց դա հիշեցի, երբ ոտք դրեցի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանոց, որը 9-17 դարում կերտված մոտ 800 խաչքարի շնորհիվ դարձել է տուրիստական վայր։ Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո։ Այն բաժանված է երեք մասի ` խաչքարեր և տապանաքարեր, եվրոպական կլասիցիզմի տարրեր պարունակող տապանաքարեր և նորագույն ժամանակների շիրիմներ։ Բոլոր ժամանակաշրջանների տապանաքարերի վրա կարելի է նկատել բազմաթիվ խորհրդանիշներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այցելուների համար։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Խորհրդանիշների մասնագետ, ՀՀ հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի անդամ Գագիկ Մանասյանի պնդմամբ` դժվար է տապանաքարերի վրա պատկերված սիմվոլները դիտարկել գիտության տեսանկյունից, քանզի ըստ նրա, դրանք ընդամենը տեղական ֆոլկլյորի մաս են։ Մինչդեռ պատմաբան-հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ տապանաքարերի վրա արտացոլվում են ժամանակաշրջանի արժեքներն ու տեղացիների հոգեբանական պատկերը։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Ըստ Կարապետյանի` 12-13–րդ դարերում, հաշվի առնելով պատմական ժամանակը, տապանաքարերի վրա առավել մեծ տարածում ունեին զինվորական թեմաները։ Պատկերվում էին սրեր, նետ ու աղեղ, դաշույններ, զենքի տեսակներ. այսպիսով փառաբանում էին ուժն ու ռազմիկի կերպարը։ Ազդեցիկ մարդու գերեզմանի տապանաքարին հաճախ նրան ձիու վրա էին պատկերում, ու պարտադիր չէր, որ նա զինվորական լիներ. կարող էր լինել գյուղապետ կամ նույնիսկ հոգևորական։ Գյուղապետների դեպքում երբեմն նաև գրում էին «քյոխվա»։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Նույն ժամանակահատվածում լայն տարածում ուներ նաև  տապանաքարերի վրա արհեստավորների գործիքների պատկերումը։ Եթե, օրինակ, մկրատ էին պատկերում, ապա հանգուցյալը դերձակ էր, եթե երաժշտական գործիք` երաժիշտ, գութան ու եզներ, ապա` հողագործ։ Եթե տապանաքարի վրա սանր էր պատկերված` եզրագիծն էլ նախշերով ու մի փոքր նուրբ, ապա հանգուցյալը կին էր։ Սակայն հաճախ կնոջն առանձին տապանաքար չէին նախատեսում և ընդամենը փոքր խաչ էին փորագրում ամուսնու շիրմաքարի խաչքարին ու նշում անում տապանաքարի վրա։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

 «Սակայն արդեն 15-րդ դարից տարածում գտան քեֆի տեսարանների և, հանգուցյալի ազդեցիկ լինելն ընդգծելու համար, «սեղանային» իրավիճակների պատկերումը։ Լեզվամտածողության մեջ որպես դրական հատկանիշ սկսվեց օգտագործվել ու մինչ այժմ կիրառվում է «ուտող–խմող» արտահայտությունը», - նշեց Կարապետյանը։

Ըստ նրա` բոլոր դարերում էլ եղել են անմշակ սալաքար տապանաքարեր, որոնցից դժվար է հասկանալ տեղադրման ժամանակահատվածը, եթե իհարկե չկա խաչքար։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Իր հերթին Գագիկ Մանասյանը հենց խաչքարն է համարում հիմք, որի շնորհիվ կարելի է ուսումնասիրել տապանաքարերը։ Ըստ նրա` յուրաքանչյուր խաչքար պարունակում է մի շարք խորհրդանիշներ և ամենակարևորը` խաչը։ Մասնագետի պնդմամբ` հայկական խաչի ծաղկած վերջույթները հարություն ու հավերժական կյանք են խորհրդանշում, քանի որ հավատացյալ մարդիկ հավատում են մահից հետո կյանքի գոյությանը։

«Մեկ խաչքարը կարող էր միաժամանակ մի քանի անձի շիրմաքար հանդիսանալ, սակայն այդ դեպքում ամեն անձին մեկ մեծ խաչ էր «բաժին ընկնում»։ Եթե իրար կողքի մի քանի խաչքարեր են լինում, ինչպես հաճախ ենք հանդիպում Նորատուսում, ապա գերդաստանի գերեզման է», - նշեց նա։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Ինչ վերաբերում է տապանաքարերին, ապա նա դրանք համարում է անձի այցեքարտ, որոնք հեղինակել են նրա հարազատները։ Ըստ Մանասյանի` այս դեպքում վարպետներն ավելի ազատ էին ու պատկերել են տեսարաններ, որոնք ավելի բնորոշ են հանգուցյալին։ Այս համատեքստում է, օրինակ, Նորատուսի ամենահայտնի «հարսանեկան» տապանաքարը, որը, ըստ տեղական լեգենդների` իրենց հարսանիքի օրը Լենկ Թեմուրի զինվորների կողմից սպանված նորապսակների շիրմաքարն է։ Մասնագետը կարծում է, որ այն գյուղապետի ու նրա կնոջ շիրմաքարն է։ Պատկերված խնջույքը, գինու սափորներն ու երաժշտական գործիքներն էլ ընդամենը վկայում են նրանց զվարճասեր լինելու մասին։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Առանց որևէ նախշազարդման տապանաքարերը, ըստ նրա, վկայում են հանգուցյալի սոցիալական ծանր վիճակի մասին, իսկ բազմաստիճան պատվանդենները` հակառակը։ Մասնագետի խոսքով` որքան ավելի բարձր էր տեղադրվում տապանաքարը, ապա հանգուցյալն այդքան ավելի ապահովված էր։

Ի՞նչ են պատմում տապանաքարերը, կամ տարբեր ժամանակների գերեզմանաքարերի պահած գաղտնքիները

Զարմանալի է, բայց ինչպես միջնադարում, այդպես էլ հիմա գերեզմանոցային «զբոսանքով»  կարելի է հասկանալ գյուղացիների սոցիալական վիճակը։ 9-11 դարում իրար կողքի տեղակայված մեծ ու նախշազարդ տապանաքարերի կողքին կարելի էր տեսնել համեստ խաչքարեր, այժմ էլ իրար կողքի մեծ ու «բազմաբնակարան» շիրիմների կողքին կարելի է տեսնել խեղճերն ու անշուքները։ Երկուսին նայելիս էլ մտքովդ ընդամենը մի բան է անցնում` իմաստ ունի՞։