Ինչպիսի եղանակ կլինի այս շաբաթ Երևանում

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +15–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Առաջիկա 4 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների, ջերմ գարնանային եղանակ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` մարտի 9-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի 12 աստիճանի, մարտի 10-ին` 13, իսկ մարտի 13–ին` 15 աստիճանի։

Մարզերում ևս գրեթե նույն պատկերն է։ Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը շաբաթվա վերջին կհասնի 16-18 աստիճանի։