Հրապարակվել են ՌԴ–ում ավտովթարի զոհ դարձած հայերի անունները

Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած և հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ ՀՀ քաղաքացիներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր` մարտի 9-ին, Ռուսաստանում ավտովթարի հետևանքով մահացած և տուժած հայերի անունները։ Բոլորը ՀՀ քաղաքացիներ են։

«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տեղում մահացել են Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.), իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան` ժամը 06:20-ի սահմանում, Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում։ Բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՀՀ քաղաքացիները եղել են «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայում։