Դոն Պիպոն բերման է ենթարկվե՞լ. ոստիկանության պատասխանը

Լրատվամիջոցները պնդում են, որ «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին բերման են ենթարկել «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դոն Պիպոյին»՝ Արթուր Ասատրյանին։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները` նշելով, որ նրան բերման են ենթարկել «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում։

Sputnik Արմենիան տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց ոստիկանություն և հերթապահ պատասխան ստացավ։

«Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»,– պատասխանեցին Sputnik Արմենիային։

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ նրան արդեն ազատ են արձակել։

Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր անցած տարվա հունիսի 16-ին` Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց։ Հարազատ Էջմիածնում «Դոն Պիպոն» հանրահավաք էր կազմակերպել գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա որդու` այն ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ։

Ոստիկանները շարունակում են «ասֆալտին փռելու» օպերացիան. հերթը Գագիկ Խաչատրյանինն է

Ցույցն անցկացվել էր «թավշյա հեղափոխության» խորհրդանիշով, ինչն արժանացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ արձագանքին։ Մի քանի օր անց Ասատրյանը կալանավորվել էր։

Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Սեպտեմբերին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։