ՌԱԴԻՈ

Աթեշյան․ «Դեռ վաղ է խոսել պատրիարքի ընտրության մասին»

Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ հարմար ժամանակ չէ խոսել այն մասին, թե ով կլինի հաջորդ պատրիարքը։
Sputnik
Աթեշյան․ «Դեռ վաղ է խոսել պատրիարքի ընտրության մասին»

«Այս պահին, երբ Պատրիարքի մարմինը հողին հանձնված չէ, շատ տգեղ է և ոչ հարիր խոսել այս թեմաների մասին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխանորդ Թուրքիայի իշխանությունն Աթեշյանին համարում է ամենաընդունելի թեկնածու, բայց հայ համայնքում նրա թեկնածությունը ոչ բոլորի համար է ցանկալի։

Բավական զգայուն արձագանքելով մեր հարցին` փոխանորդ Աթեշյանը նշեց, որ Պատրիարք Մութաֆյանի մահից 40 օր հետո հոգևորականներով կհավաքվեն, կնստեն, կորոշեն թեկնածուներին, ապա այդ մասին տեղյակ կպահեն թեկնածուներին, պետությանը, հայ համայնքին և թեկնածուները կսկսեն իրենց աշխատանքը։

Իսկ մինչև այդ պոլսահայ համայնքը մի քանի օր հնարավորություն կունենա հրաժեշտ տալու սիրելի պատրիարքին։