Արցախում կրակոցների թիվը նվազել է. Ադրբեջանն արձակել է ավելի քան 2300 կրակոց

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, թեև նախորդ շաբաթվա համեմատ կրակոցների թիվը փոքր–ինչ նվազել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում (փետրվարի 25-ից մարտի 1) արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում 3000 կրակոց էր հնչել։